-
04.12.2020|
09:29
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Թուրքիային՝ մեղադրելով Անկարային, որ լարում է առաջացնում դաշնակիցների հետ Միջերկրական ծովում ու Կրեմլին նվեր արեց՝ գնելով ռուսական զենիթային համակարգեր:
-
04.12.2020|
00:20
2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանը շախ և մատ արեց թուրք-անգլո-ամերիկյան դաշինքին և խառնեց նրանց խաղաքարտերը, կիսատ թողնելով վերջիններիս դարավոր նպատակը՝ Ռուսաստանը դուրս մղել Կովկասյան տարածաշրջանից։
-
04.12.2020|
00:08
Խոսքը, այսպես կոչված, մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի մասին է, որը պետք է զբաղվի Արցախի խնդիրների լուծմամբ, որոնք ավելացել են հակամարտության գոտում վերջին պատերազմի հետևանքով։
-
03.12.2020|
23:59
Նիկոլ Փաշինյանի դիմադրության և իշխանությունը պահելու ամեն օրն ակնհայտորեն ժամանակի լուրջ կորուստ է։ Նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օրն անդառնալի վնասներ է տալիս պետությանը։
-
03.12.2020|
22:42
«Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ:
-
03.12.2020|
22:41
Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում: Դեկտեմբերի 3-ին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում:
-
03.12.2020|
22:39
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է՝ գրում է ermenihaber.am -ը։
-
03.12.2020|
22:38
Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է հարմար գործիք Լեռնային Ղարաբաղում կայուն կարգավորման հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը:
-
03.12.2020|
22:36
Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
03.12.2020|
22:35
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը: